Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոր ստեղծագործություններ` նվիրված Կոմիտասին

Նոր ստեղծագործություններ` նվիրված Կոմիտասին
06.10.2015 | 12:56

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի «Դասական երաժշտության համերգաշարի» հատուկ միջոցառումների սրահում հոկտեմբերի 7-ին տեղի կունենա Գևորգ Բադալյանի «Komitasin» նախագծի համերգային երեկոն: Նախագծում ընդգրկված են 12 հայ կոմպոզիտորների 12 նոր դաշնամուրային ստեղծագործություններ, որոնցից յուրաքանչյուրը յուրօրինակ տուրք է կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժշտական էթնոգրաֆիայի ռահվիրա, հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասին:

Ստեղծագործությունները գրվել են հատուկ «Komitasin» նախագծի համար և հնչելու են առաջին անգամ:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ